Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Պարտադրված «մուծվում» են

Պարտադրված «մուծվում» են
26.07.2019 | 00:53

Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդհատ պարտադրում են կլորիկ գումարներ վճարել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստության պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առաջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գումարներ էին տալիս, որոշակի հարկային արտոնություն էին ստանում, իսկ այսօր նրանց պարտադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։


«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գումարները կփոխանցենք բյուջե, էլ ինչու՞ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,- նեղսրտել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակոբյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ՝ ընդամենը նպաստելով Աննա Հակոբյանի գովազդին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ